Դերասան Սոս Ջանիբեկյանի կինը՝ Մադոննա Հարությունյանը, շարունակում է զարմացնել երկրպագուներին իր յուրահատուկ ու ոճային կերպարներով:
Իր ինստագրամյան էջում գեղեցկուհին հրապարակել է նոր լուսանկար:
Ինստագրամյան երկրպագուները առաջարկել են բազմաթիվ հետաքրքիր տարբերակներ՝ «Փախուստ կտավից», «Մեկ դար ուշացած» և այլն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ոճաբանի և դերասանի դուստրը՝ Անաիսը դարձավ մեկ տարեկան: Աստղային զույգը մեծ հավաքույթ էր կազմակերպել, ինչի ընթացքում անցկացվեց նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը:
Մադոննան իր ինստագրամյան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) կիսվել էր մի հոլովակով, որից պարզ դարձավ, որ ատամհատիկի արարողությանը փոքրիկ Անաիսը ընտրել է հոր մասնագիտությունը՝ դերասանություն: