Messika զարդերի ապրանքանիշը թարմացրել է 2007 թվականին ստեղծված Move շարքը, որն իսկական բեսթսելլեր էր դարձել ամբողջ աշխարհում, իսկ Lucky Move հավաքածուն կրկին հաջողության հայտ է ներկայացրել։
Շարժվող ադամանդների գաղափարը կրկին գործում է, սակայն այս անգամ դրանք պարփակված են շրջանակի մեջ՝ ներկայացնելով անսահմանությունը, կանացիությունը և ներդաշնակությունը, իսկ կլոր ամուլետային մեդալիոնները դարձել են ոսկերչական դիզայնի մեկնարկային կետը:
Ուշադրության կենտրոնում մալաքիտն է, իսկ գովազդային արշավի գլխավոր դերում՝ ամերիկացի մոդել Քենդալ Ջենները․ կադրերի հեղինակը հայտնի լուսանկարիչ Քրիս Քոլսն է։