Ռիհաննան և Մադոննայի դուստրը նկարահանվել են երգչուհու ներքնազգեստի բրենդի նոր գովազդային արշավում

Ամանորյա տոներն արդեն անցյալում են, ինչը նշանակում է, որ նորաձևության և գեղեցկության ու զվարճանքի ոլորտը սկսել են ակտիվորեն նախապատրաստվել մեկ այլ գեղեցիկ տոնի՝ Վալենտինի օրվան։ Առաջին թեմատիկ սահմանափակ հավաքածուներից մեկը ներկայացրել է Ռիհաննան։ Սադրիչ գովազդային արշավում, որը կոչվում է Love On The Edge, նկարահանվել են Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, մոդելներ Թես Մակմիլանը և Քուանա Չասինգհորսը, որոնցից վերջինս անցյալ տարվա վերջին ճանաչվել է մոդելային բիզնեսի գլխավոր ծագող աստղ:

Միևնույն ժամանակ, Մադոննայի և Կառլոս Լեոնի 25-ամյա դստեր համար սա Savage x Fenty-ի հետ համագործակցության առաջին փորձը չէ։ Անցած սեպտեմբերին աղջիկը մասնակցել է բրենդի ցուցադրությանը։ Նաև նրա պորտֆոլիոյում արդեն հայտնվել են նորաձևության պոդիումային ցուցադրությունների այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Versace-ն և Mugler-ը:

Ներքնազգեստի ապրանքանիշի Instagram-ում հրապարակված ֆոտոշարքում Ռիհաննան ներկայացել է կարմիր բոդիով և կարմիր զուգագուլպայով, իսկ Լուրդեսը կրել է կարմիր կրծկալ և սթրինգ՝ համադրված համապատասխան թիկնոցով։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от badgalriri (@badgalriri)