Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանը հունվարի 17-ին ամուսնացել է։ Այս մասին դերասանուհին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ լուսանկար հրապարակելով ամուսնու՝ Արամ Ղարիբյանի հետ։
Դերասանուհուն շտապել են շնորհավորել նոր ընկերներն ու գործընկերնրը՝ զույգին մաղթելով անսահման սեր և երջանկություն։
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում, խոսելով սիրելի մասին, Ցողիկն ասել էր․ «Շատ երջանիկ եմ նրա հետ: Թե ինչպես ենք ծանոթացել, երկար պատմություն է: Արամն իմ ոլորտից չէ, բայց իմ աշխարհից է»։