Մոսկվայի սառնամանիքն ու Միշա Գալուստյանի «շորտիկը». Գարիկ Մարտիրոսյանի զվարճալի տեսանյութը

Երգիծաբան, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջի սթորի բաժնում զվարճալի տեսանյութ է հրապարակել Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ։

Տեսանյութում Գարիկը մեքենայի մեջ նստած է ու պատմում է, թե ինչ ցուրտ է Մոսկվայում ու հանկարծ, այդ պահին, Միշա Գալուստյանը կիսատաբատով նստում է մեքենան։

«Ռուսաստանում ձմռանը շատ ցուրտ է, էլ չեմ ասում Մոսկվայում, բայց դա Սոչիում ապրածներին չի հետաքրքրում, իրենք «շորտով» են ման գալիս»,- կատակում է Գարիկը։

Այդ պահին Միշան իրեն հատուկ հումորով ստանձնում է «Սուպեր Ժորիկի» դերն ու ասում. «Գազ տուր, գրողը տանի»։

Նշենք, որ Մարտիրոսյանն ու Գալուստյանը մտերիմ ընկերներ են։

Նրանք բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, որոնցից թերևս ամենահայտնին «Սուպեր Ժորիկն» է։ Գալուստյանը հաճախ կատակում, թե դա Մարտիրոսյանի «արտադրանքն է»։

Նշենք, որ Գալուստյանի Ժորիկի կերպարում բավականին հաջողություն է գրանցել։ Նրա հիթերը միլիոնավոր դիտումներ են ունենում համացանցում։