Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Սուպեր Սաքոյից ստացած նվերը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջի Stories բաժինում կիսվել է հետաքրքիր նվերի լուսանկարով, որը ստացել է հայ ռեփեր Սուպեր Սաքոյից։ Պարզվում է՝ Քարդաշյանը թթու լավաշ է նվեր ստացել: Գրում է BRAVO.am-ը։

«Փաթաթած հայկական մրգեր»,- լուսանկարը մեկնաբանել է Քիմը: Առաջին անգամը չէ, որ Քարդաշյանը հայկական ուտելիքների հրապարակումներ է անում:

Սուպեր Սաքոն էլ իր էջում նշել է, որ հույս ունի՝ Քիմը հավանել է իր նվերը:

Հավելենք, որ Քիմ Քարդաշյանն ու Սուպեր Սաքոն միմյանց վաղուց են ճանաչում. 2017-ի ապրիլին նրանք Լոս Անջելեսում ներկա են եղել «Խոստումը» ֆիլմի պրեմիերային ու միասին լուսանկարվել: