Լենա Ղազարյանը սպասում է իր առաջնեկին (տեսանյութ)

Երգչուհի Լենա Ղազարյանը, ով մշտական բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ սպասում է իր առաջնեկին։ Լենան և սիրելին՝ Նշանը, դուստր են ունենալու։

«Մեր աղջիկ, մեր կյանքի իմաստ… Պապան ու մաման սրտատրոփ քեզ են սպասում: Աստված պահապան բոլոր ճուտոներին։ Ամեն աղջիկ թող զգա այս աննկարագրելի պահը»,- հրապարակված տեսանյութին կից գրել է երգչուհին։

Հավելենք, որ Նշանը Լենային անակնկալ ամուսնության առաջարկութուն էր արել նախորդ տարվա հոկտեմբերին՝ երգչուհու ծննդյան օրվա նախօրեին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lenka (@lenaghazaryanofficial)