Եգչուհի Ռիփփին ընտրյա՞լ ունի

Երգչուհի և դերսանուհի Ռիփփին չի դադարում ուրախացնել իր երկրպագուներին:
Վերջերս նա երաժշտասերների դատին հանձնեց իր նոր «Խոստում» տեսահոլովակը, բացի այդ նկարահանվեց Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ժիրայր Գլենց» հեռուստանովելում:
Իր ինստագրամյան էջում Ռիփփին հրապարակել է նոր լուսանկար:
«Նորությունները իմ կյանքում երկնաքարի արագությամբ են գալիս: Բայց ինձ համար շատ կարևոր են իրական հույզերը»,- լուսանկարին կից նշել է Ռիփփին:
Ռիփփիի տվյալ մեկնաբանությունն ու լուսանկարում ճոխ ծաղկեջունջը կասկածելու առիթ են տվել երկրպագուներին, ովքեր կարծում են, որ երգչուհին ընրյալ ունի: Սակայն ինքը՝ Ռիփփին, դեռ ոչինչ չի բացահայտել: