Եվս մեկ բացահայտում․ «Հարրի Փոթեր․ 20 տարի անց»-ում Ռուպերտ Գրինթի ներկայությունը մոնտաժային աշխատանքի արդյո՞ւնք է

Պարզվում է, որ «Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts» նոր վերամիավորման ֆիլմը լի է իրական առեղծվածներով։

Կանադայից կինոռեժիսոր և լուսանկարիչ Քեյթլին Քրոնենբերգն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ կադրում Ռուպերտ Գրինթի ներկայությունն իրականում իր մոնտաժային թիմի աշխատանքն է։ Պարզվել է, որ դերասանը չի կարողացել գնալ Լոնդոն նկարահանումների, ուստի նրան նկարահանել են Տորոնտոյում և Դենիել Ռեդքլիֆի և Էմմա Ուոթսոնի հետ «նստեցրել» երրորդ աթոռին։

Ի դեպ, ավելի ուշ նա հասցրել է միանալ նկարահանումներին: Երկրպագուները նաև նկատել են, որ Էմմա Ուոթսոնի մատնահարդարումը տարբերվում է առաջին կադրից, որտեղ նրանք բոլորը միասին են։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Caitlin Cronenberg (@caitcronenberg)