Դակոտա Ջոնսոնը գտել է իդեալական զգեստ գարնան և ամռան համար

Հունվարի 20-ին Դակոտա Ջոնսոնը դարձել է Ջեյմս Կորդենի շոուի հյուրը։
32-ամյա դերասանուհին երեկոյի համար ընտրել էր Badgley Mischka բրենդի շատ գեղեցիկ կարմիր մինի զգեստ:

Այս զգեստը ֆրանսիական հմայք ունի, որը կընդգծի Ձեր կանացիությունը: Մեկ այլ առավելություն է գույնը, որը սազում է և՛ շիկահերներին, և՛ թխահերներին: Այն հարմար կլինի կրել ինչպես ժամադրությունների գնալիս, այնպես էլ ընկերական հավաքույթների համար: Զգեստն այնքան արտահայտիչ է, որ կարելի է ընտրել հասարակ սանրվածք և դիմահարդարում՝ շեշտադրելով միայն շուրթերը, ինչպես դա արել է դերասանուհին: