Պատրաստվեք գարնանը՝ գնելով սեզոնի ամենանորաձև տաբատը

Կարմիրը երբեք դուրս չի գա նորաձևությունից․ սա արդեն փաստ է: Կարմիր զգեստ, կարմիր շրթներկ, կարմիր վարսեր… Կարմիրը կրքի գույնն է: Այն սեքսուալ է, գրավիչ և համարձակ: Կրելով կարմիր՝ կանայք կրկնապատկում են իրենց հմայքը:

2022 թվականին վառ կարմիրը նոր դրսևորում է ձեռք բերել: Ամենանորաձ տաբատները լինելու են հենց կարմիր, իսկ գործվածքը բոլորովին առաջնային չի լինելու:

Սթրիթ սթայլի օրինակով ներկայացնում ենք հետաքրքիր կերպարներ, որոնք կօգնեն կարմիր տաբատը հարմարեցնել ինչպես առօրյա, այնպես էլ տոնական առիթների համար: