Հաղորդավարուհի Մարիաննա Քոքչյանը (Wing_21) տոնել է ծննդյան օրը․ լուսանկարներ

Մոդել, հաղորդավարուհի և դերասանուհի Մարիաննա Քոքչյանը (Wing_21) օրերս նշում էր ծննդյան տոնը։ Մարիաննան իր 21 ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից, մտերիմներից ու հարազատներից։ Հաղորդավարուհին ծննդյան օրվանից մի շարք լուսանկարներ է տեղադրել իր ինստագրամյան էջում, ինչպես նաև Ինստագրամի Stories բաժնում։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում Մարիաննան շրջապատված է գեղեցիկ ծաղկեփնջերով և դատելով իր գրառումից՝ լուսանկարներն արվել են առավոտյան, երբ հարզատները եկել են շնորհավորելու հոբելյարին։ Իսկ Stories բաժնում տեղադրված լուսանկարները արվել են ծննդյան խնջույքից։