Ամերիկացի հիփ-հոփ արտիստ Քարդի Բին (Բելկալիս Ալմանզար) շահել է դատը YouTube-յան բլոգեր Tasha K-ի (Լատաշա Քեբե) դեմ, որը սկսվել է 2019 թվականից։ Այս մասին հայտնում է Radaronline հրատարակությունը։
Կատարողն ապացուցել է, որ Կեբեն զրպարտել է իրեն՝ պնդելով, որ նա աշխատում է որպես էսկորտ, տառապում է հերպեսով և թմրամոլությամբ։
Դատարանը բլոգերին մեղավոր է ճանաչել անձնական կյանք ներխուժելու և միտումնավոր էմոցիոնալ սթրես պատճառելու մեջ, ինչպես նաև պարտավորեցրել է վճարել 1,25 միլիոն դոլար փոխհատուցում (մեկ միլիոն՝ բարոյական վնասի համար և 250,000 դոլար՝ երգչուհու կատարած բժշկական ծախսերը հոգալու համար):
Tasha K-ն սկսել է Քարդի Բիի «անձնական գաղտնիքների» մասին տեսանյութեր հրապարակել 2018թ.։ Սկզբում երգչուհին ծրագրել էր գործը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն երբ բլոգերը հրաժարվել է հեռացնել սկանդալային տեսանյութերը, նա դիմել է դատարան։
Լսումների ժամանակ Քարդին խոստովանել է, որ տառապում է Լատաշայի «չարամիտ ստերից», որոնք նա տարածել է հայտնիության և հանդիսատես գրավելու համար։ Նա նշել է, որ անընդհատ անհանգիստ վիճակում է գտնվում, ինչպես նաև մտածում է ինքնասպանության մասին։