Կիսամերկ աղջիկներ և բեմում մնացած կոշիկ․ Փարիզի նորաձևության թեժ շաբաթը

Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթանում է 2022 թվականի գարուն-ամառ բարձր նորաձևության շաբաթը: Հայտնի դիզայներները ցուցադրում են նոր, հետհամաճարակային նորաձևության իրենց տարբերակները:

Փարիզի նորաձևության շաբաթն այս տարի առցանց չէ։ Այն սովորականի պես ներկայացվում է դահլիճում, հանդիսատեսի ներկայությամբ։ Դրան մասնակցում են համաշխարհային 15 առաջատար ապրանքանիշներ։

Սա գրեթե կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս օրերին գարուն-ամառ հավաքածուները ներկայացնում են Chanel-ը, Jean Paul Gaultier-ը, Alexandre Vauthier-ն, Elie Saab-ը, Fendi-ն և այլք։

Փարիզի ցուցադրությունն աշխարհի չորս կարևորագույն նորաձևության շաբաթների եզրափակիչն է (Նյու Յորք, Լոնդոն, Միլան): Փարիզի նորաձևության շաբաթը միշտ փակում է սեզոնը և համարվում է ամենահեղինակավորը նորաձևության ոլորտում։ Միջոցառումն անցկացվում է վեց ամիսը մեկ։

Ցուցադրությունը մեկնարկել է հունվարի 24-ին և կտևի մինչև հունվարի 27-ը։