«Տանը մենակ» ֆիլմի աստղ Մաքոլեյ Կալկինն ամուսնության առաջարկություն է արել դերասանուհի Բրենդա Սոնգին, ով անցած ապրիլին լույս աշխարհ է բերել դերասանի որդուն։ Այս մասին հունվարի 26-ին հայտնել է People ամսագիրը։
Օրերս Կալկինի 33-ամյա սիրելին Բևերլի Հիլզում զբոսնելիս հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Պապարացիները նրա ձախ ձեռքի մատնեմատին հսկայական ադամանդե մատանի են նկատել։
Զույգը դեռ պաշտոնապես չի հաստատել նշանադրության լուրը։
Նշենք, որ 33-ամյա Բրենդան և 41-ամյա Կալկինը չեն հանրայնացնում իրենց հարաբերությունները և սոցիալական ցանցերում չեն կիսվում իրենց անձնական կյանքի մանրամասներով։
Հիշեցնենք, որ Սոնգն ու Կալկինը չորս տարի է, ինչ հարաբերությունների մեջ են։ Նրանք ծանոթացել են Թաիլանդում Changeling ֆիլմի նկարահանման հրապարակում։ Զույգը որդի է ունեցել նախորդ տարվա ապրիլին։