Քիմ Քարդաշյանի մայրը գնել է բունկեր, որպեսզի փրկվի երկրաշարժից

63-ամյա Քրիս Ջենները օրերս հայտարարել է, որ վերջապես գնել է բունկեր, որտեղ իրենց ընտանիքը կկարողանա թաքնվել բնական աղետների դեպքում:
Ռեալիթի շոուների հիմնադիրը ծախսել է ահռելի մեծ գումարներ, որպեսզի ձեռք բերի այդ բունկերը, որը գտնվում է Լոս Աջելեսում: Այն բավական մոտ է գտնվում Քիմ Քարդաշյանի և Քայնե Վեսթի առանձնատանը: Քրիս Ջեներն առանձնահատուկ վախ է տածում բնական աղետներից երկրաշարժի նկատմամբ:
Քրիստը նաև նշեց, որ իր այս բոլոր քայլերի պատճառն այն է, որ ինքը շատ է ցանկանում լինել իդեալական մայրիկ ու տատիկ:
«Ես միշտ ձգտել եմ ամեն տեղ լինել լավագույնը: Այո, կատարելություն գոյություն չունի, բայց յուրաքանչյուր մոր գիտակցության մեջ կա իր երեխանեի իդեալական ապագայի պատկերացումը, որին մենք ամեն կերպ ցանակնում ենք հասնել»,- ասել է Քրիս Ջենները:
Աստղային ընտանիքներից Քրիս Ջեներն ու իր դուստրերն ամենից մտերմն են իրար հետ: Քարդաշյան քույրերը բազմիցս նշել են, որ ոչինչ այս աշխարհում իրենց չի կարող բաժանել և իրենց միասնությունը հավերժ է: