Disney-ն արձագանքել է Սպիտակաձյունիկի և թզուկների մասին նոր ֆիլմի քննադատությանը

Disney-ն արձագանքել է «Գահերի խաղի» դերասան Փիթեր Դինքլեյջի քննադատությանը, որն արվել էր Սպիտակաձյունիկի և յոթ թզուկների մասին հեքիաթի նոր էկրանավորման վերաբերյալ, այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

«Մենք այլ մոտեցում ենք ցուցաբերում այս յոթ կերպարների նկատմամբ և արդեն խորհրդակցում ենք գաճաճ համայնքի անդամների հետ: Մենք անհամբեր սպասում ենք ավելին բացահայտելուն, երբ ֆիլմը կթողարկվի երկար դադարից հետո»,- ասել է ստուդիայի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գահերի խաղի» աստղ Փիթեր Դիքնլեյջը քննադատել է Սպիտակաձյունիկի նոր ֆիլմը: