«Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթողին մահացած են հայտնաբերել Նյու Յորքում

«Միսս ԱՄՆ 2019» տիտղոսին արժանացած Չեսլի Քրիսթին մահացած են հայտնաբերել Նյու Յորքում: Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ 30-ամյա ամերիկուհու մարմինը հայտնաբերվել է կիրակի առավոտյան 60 հարկանի երկնաքերի մոտակայքում: Քրիսթը բնակվելիս է եղել շինության իններորդ հարկում, սակայն վերջին անգամ նրան տեսել են 29-րդ հարկում:

Ինչպես աղբյուրը հայտնում է, նա գրություն է թողել մահից առաջ՝ հայտնելով, որ ամեն ինչ ցանկանում է թողնել մորը:

Մահից առաջ ամերիկուհին գրառում էր կատարել Instagram-ում, որտեղ հրապարակել էր իր լուսանկարը՝ «Թող այս օրը ձեզ հանգստություն բերի» կից գրառմամբ: