«Շատ եմ սիրում քեզ, վերջին շրջանում էնքան ուրիշ ա դարձել մեր ընկերությունը»․ Տաթև Սարգսյանի գրառումն ընկերոջ մասին

Դերասանուհի Տաթև Սարգսյանը լուսանկար է հրապարակել ընկերոջ հետ, ինչպես նաև անդրադարձել իրեն խանդող ընկերուհիներին ու տղաների հետ ընկերություն անելու առավելություններին։

«Ես շատ եմ սիրում քեզ։ Արդեն 4,5 տարի է, ինչ մտերիմ ենք, բայց վերջին շրջանում էնքան ուրիշ ա դարձել մեր ընկերությունը։ Էնքան շատ բան եղավ վերջին երեք ամսում՝ նույնիսկ գողություն) էլ չեմ ասում դրամաները)), որ դրանք լիքը բան ցույց տվեցին ու ամրապնդեցին էն, ինչ կար։ Ամեն բացասական բանի շնորհիվ տեսնում ես՝ որքան շատ են քեզ կարևորում և առաջնային համարում խնդիրներդ, միշտ աջակից, միշտ կողքիդ, որովհետև տենց են ուզում։

էնպես որ, Ամեն։

Հերիք ա, որ ճիշտ պահի ասեն այն, ինչ թեթևացնում ու թևավորում ա, կամ առհասարակ բան էլ չասվի. լռես՝ հասկանան։ Մեկ-մեկ զարմանում եմ, որ 21 ես։

էնքան շատ եմ խանդող ու ինձ չսիրող ընկերուհիներ ունեցել, որ միշտ մտածում էի ՝ ես երևի ինչ-որ բան սխալ եմ անում, հետո ամեն ինչ լավ հասկացա, ամեն ինչ։ Ինձ շրջապատող տղա ընկերներս ինձ հերիք են՝ լավ զգալու համար, կարևորը հոգատար ու ադեկվատ են)))) Տասն երես չունեն) Ամեն կերպ կողքիս են, (մշտապես թերապևտ, հոգեբան) գիտեն բոլոր ձևերս, ներվերս, ու տենց լիքը նոպաներս, գիտեն կամեցողությունս ու շատ ու շատ բաներ գիտեն, ու էդ ինձ ընտիր ճանաչելու և նվիրվածության շնորհիվ ՝ ինձ պաշտպանված եմ զգում , շա՜տ»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։