«Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն ամուսնու՝ Արթուրի հետ հանգիստն է վայելում Վենետիկում։ Լուսինեն ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում հանգստից։
«Սիրել աշխարհը, բացահայտել այն ու այնտեղ նաև զգացմունքներդ, տեսակդ, ինքդ քեզ»,– լուսանկարներից մեկը մակագրել է նա։
Լուսինեն և Արթուրը ժամանակ առ ժամանակ հանգստի են մեկնում առանց երեխաների։
Գեղեցկուհու տիտղոսակիրն այս օրերին եղել է նաև Սուրբ Ղազար կղզում, որը պատկանում է Մխիթարյան միաբանությանը։