Լուսինե Թովմասյանի և ամուսնու հանգիստը Վենետիկում (լուսանկարներ)

«Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006»  Լուսինե Թովմասյանն ամուսնու՝ Արթուրի հետ հանգիստն է վայելում Վենետիկում։  Լուսինեն ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում հանգստից։

«Սիրել աշխարհը, բացահայտել այն ու այնտեղ նաև զգացմունքներդ, տեսակդ, ինքդ քեզ»,– լուսանկարներից մեկը մակագրել է նա։

Լուսինեն և Արթուրը ժամանակ առ ժամանակ հանգստի են մեկնում առանց երեխաների։

Գեղեցկուհու տիտղոսակիրն այս օրերին եղել է նաև Սուրբ Ղազար կղզում, որը պատկանում է Մխիթարյան միաբանությանը։