Դերասանուհի Իննա Խոջամիրյանից միշտ կարելի է գեղեցիկ և ոճային ֆոտոշարքերի սպասել։ Իննան սիրում է իր ինստագրամյան էջում պարբերապար տեղադրել նոր լուսանկարներ՝ ցուցադրելով նորաձև սանրվածքներն ու դիմահարդարումը, ինչպես նաև ոճային հագուկապը։ Դերասանուհին իր միկրոբլոգում տեղադրել է հերթական լուսանկարները, որտեղ նա էլեգանտ երկար, սև զգեստով է։
Հիշեցնենք, որ այժմ Իննա Խոջամիյանը նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիլում, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, սերիալը շուտով կլինի մեր հեռուստաեթերում։