Քիմ Քարդաշյանը դարձել է Balenciaga-ի նոր գովազդային արշավի դեմքը

Քիմ Քարդաշյանն այժմ ոչ միայն Balenciaga-ի հավատարիմ երկրպագուն է, այլ նաև պաշտոնական ներկայացուցիչը։ Այս լուրը դժվար թե կարելի է անսպասելի անվանել, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Քիմը տարբերի միջոցառումներին հայտնվում է Balenciaga-ի իրերով։

Երեկ Balenciaga-ի պաշտոնական էջից ջնջվել են բոլոր հին գրառումները (սա բրենդի ավանդական քայլն է յուրաքանչյուր գովազդային արշավի թողարկումից առաջ) և հայտնվել նորը։ Հրապարակման բոլոր լուսանկարներում Քիմ Քարդաշյանն է՝ կա՛մ սև կատվի սյուիտով՝ վառ կանաչ Le Cagole պայուսակով, կա՛մ խորհրդանշական Hourglass վերարկուով։

Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան շտապել է իր բաժանորդների հետ կիսվել ուրախալի լուրով։ «Վերջապե՛ս: Քիմ Քարդաշյանը Balenciaga-ի նոր գովազդային արշավի դեմքն է»,- գրել է դիզայները: Բացի այդ, նա նշել է, որ բոլոր նկարներում հեռուստաաստղը լուսանկարվել է Կալաբասասում գտնվող իր տանը:

Քիմից բացի արշավում լուսանկարվել է ֆրանսիական կինոյի լեգենդը՝ 68-ամյա Իզաբել Հուպերը։ Դերասանուհու համար սա ապրանքանիշի հետ առաջին համագործակցությունը չէ։ 2021 թվականին նա փայլել է Balenciaga-ի կուտյուրային զգեստով՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին, իսկ որոշ ժամանակ անց Ջասթին Բիբերի հետ նկարահանվել նորաձևության տան լուքբուքում։