Հարավային Կորեայում վաճառքի են հանվել ուշագրավ հակավիրուսային պաշտպանիչ դիմակներ, որոնք հնարավոր է կրել նաև սնվելու ժամանակ, գրում է The Guardian-ը:
Դիմակը կոչվում է «կոսկ» (թարգմանաբար` «քթադիմակ») և դրա 10 հատն արժե 8,13 դոլար: Այն ծածկում է քիթն ու բերանը, սակայն երբ սնվելու կամ ինչ-որ բան խմելու անհրաժեշտություն է առաջանում, այն հնարավոր է ծալել՝ պաշտպանված պահելով միայն քիթը:
Պարբերականը մանրամասնում է, որ բազմաթիվ կորեացիներ սոցցանցերում գրել են, որ նման դիմակն ուղղակի «հիմարություն» է: