«Մեր ընտանիքը 10 տարեկան է»․ Անահիտ Կիրակոսյանի ջերմ ֆոտոշարքն ամուսնու հետ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու նրա ամուսինը նշում են ամուսնության 10-ամյակը։ Անահիտ Կիրակոսյանն Ինստագրամի իր էջում ջերմ ֆոտոշարք է հրապարակել ամուսնու հետ։

«Սեր․․․ Շնորհավոր մեր օրը… Տասը տարի միասին… Վարդե հարսանիք…»,- ֆոտոշարքին կից գրել է Անահիտ Կիրակոսյանը։

Անահիտը միշտ նշում է, թե որքան երջանիկ է Արտակի կողքին՝ թեև նրանք մի շարք բարդություններ են հաղթահարել։ Զույգը բավականին արագ է կողմնորոշվել հարաբերություններն օրինականացնելու հարցում, ծանոթությունից 6 ամիս անց՝ փետրվարի 6-ին Անահիտն ու Արտակն արդեն ամուսնացել են։