Աստղագուշակ փետրվարի 8-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինտուիցիան կօգնի շփումների ժամանակ. նրա հուշումների շնորհիվ դուք արագ ճիշտ տպավորություն կկազմեք նոր ծանոթների մասին, կհասկանաք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Ո՛չ տանը, ո՛չ աշխատավայրում անհաղթահարելի տարաձայնություններ չեն առաջանա: Ինչ-ինչ լարված պահեր հնարավոր են, բայց դուք արագ կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը:

Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք արագ գլուխ կհանեք դրանցից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեռվից լավ նորություններ են սպասվում, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Ինչ-որ բան պիտի հետաձգեք, և դուք կուրախանաք, քանի որ կկարողանաք կենտրոնանալ ավելի հետաքրքիր գործերի վրա: Շրջապատողների հետ առանց դժվարության լեզու կգտնեք, կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք:

Օրը հրաշալի կլինի աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Բայց օգտակար կլինի նաև անձնական գործերի մասին խոսելը: Մարդը, որը ձեզ լավ գիտի, կհուշի՝ ինչպես է լավ վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով ու հետաքրքիր ծանոթություններով: Ձեզ կհաջողվի դուր գալ ամենատարբեր մարդկանց: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք, սիրային պատմության սկիզբն էլ շատ հավանական է: Դուք կնախընտրեք չշտապեցնել իրադարձություններն ու ճիշտ էլ կվարվեք, քանի որ դա թույլ կտա ձեզ ավելի վստահ զգալ:

Գործնական ոլորտում հնարավոր են դրական փոփոխություններ: Ձեր գիտելիքներն ըստ արժանվույն կգնահատվեն, հեղինակությունն էլ կաճի: Որոշ Երկվորյակներ կկարողանան ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունն ու անել այն, ինչ վաղուց էին ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց մոտեցում ցուցաբերելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Կհաջողվի համատեղ գործողությունների մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս ու ցանկացած առաջարկ մերժում են: Որոշ Խեցգետիններ կկարողանան վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում նվերները: Աշխատանքի մեջ հաջողությունները համեստ կլինեն, բայց դուք դրանցից գոհ կմնաք, քանի որ պարզ կդառնա, որ մեծ հաղթանակներն էլ սարերի հետևում չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ ընտանիքում հաճելի իրադարձություններ ու ամենաթանկ մարդկանց վերաբերող լավ նորություններ են սպասվում: Վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները անսպասելի հեշտ կլուծվեն: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմամբ հետաքրքրված կլինեք ոչ միայն դուք, այլև ձեր ընկերները: Այսօր ձեզ կհաջողվի առանց շտապելու ամեն ինչ քննարկել, որոշել, թե ինչ եք նախաձեռնելու առաջին հերթին:

Օրը հրաշալի կլինի գործնական բանակցությունների համար, որոնք փայլուն կանցկացնեք: Ձեր առաջարկներին կհամաձայնեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում լրիվ այլ պայմաններ էին առաջ քաշում: Ցանկացած խնդրի լուծման կփորձեք ստեղծագործաբար մոտենալ, և դա թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հնարավոր է՝ այսօր ուզենաք ինչ-որ բան արմատապես փոխել ձեր կյանքում: Մի շտապեք անցնել կոնկրետ գործողությունների. նախ ամեն ինչ մտածեք, գնահատեք ձեր արարքների հնարավոր հետևանքները: Լավ որոշումները միանգամից ձեր մտքին չեն գա, ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու համար:

Միապաղաղ գործերը կարող են սովորականից ձանձրալի թվալ, և դուք հաճախ կշեղվեք: Բայց լուրջ սխալներ ամեն դեպքում չեք անի, իսկ փոքրիկ սխալներն արագ կնկատեք ու կուղղեք: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս, սա լավագույն օրը չի լինի սպոնտան գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք չգերհոգնել: Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր ու լուրջ գործերի համար. դուք անուշադիր կլինեք, ինչ-որ բան աչքաթող կանեք: Բայց եթե ձեր կողքին ձեր հետաքրքրություններն ու նպատակները կիսող մարդ հայտնվի, նրա օգնությամբ ամեն ինչ լավ կդասավորվի:

Չեն հիասթափեցնի գործնական ու անձնական հանդիպումները: Այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Կհաջողվի նույնիսկ հին մրցակիցներին համախոհներ դարձնել: Բայց նույնիսկ հաճելի շփումները կարող են հոգնեցնող լինել: Երեկոյան որոշ Կշեռքներ կուզենան մենակ մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հաճելի օր է սպասվում: Այն լավ գաղափարներ կբերի, որոնք կկարողանաք մոտ ժամանակներս կյանքի կոչել: Ձեր ծրագրերը շատերի սրտով կլինեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում: Ընդհանուր գործերը կարող են ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել:

Օրը հրաշալի կլինի մասնագիտական միջոցառումների՝ սեմինարների, կոնֆերանսների մասնակցելու համար: Օգտակար կլինի ձեր փորձի մասին պատմելը, տեղեկատվությամբ կիսվելը, որը հետաքրքիր կլինի մյուսներին: Ձեր հաջողություններն ուշադրություն կգրավեն, և շուտով դուք գործնական առաջարկներ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր հազիվ թե հաջողվի խուսափել վեճերից: Նույնիսկ եթե միայն ճիշտ բաներ ասեք, ինչ-որ մեկն անպայման կուզենա ձեզ հակադրվել: Կարևոր կլինի չտաքանալը: Պահպանեք բարեհամբույր տրամադրությունը, ուշադիր լսեք զրուցակիցներին, հանգիստ ընդունեք քննադատությունները: Հենց դա կօգնի տարահամոզել ամենահամառներին ու խուսափել կոնֆլիկտներից:

Դուք կկարողանաք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Կհաջողվի օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն, և դուք շատ ուրախ կլինեք դրա համար: Հասարակական միջոցառումներին մասնակցությունը թույլ կտա հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է նոր գործ ստանձնելու համար: Եթե այն բարդ ու խճճված լինի, դա հրաժարվելու պատճառ չպիտի դառնա: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, բացի այդ, ձեր կողքին կհայտնվի մեկը, ով պատրաստ կլինի կիսվել իր փորձով, անհրաժեշտության դեպքում օգնել: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք հաջող կանցնեն. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, կիրագործեք այն ամենը, ինչ մտածել եք, անհրաժեշտ արդյունքը կստանաք:

Հավանական են ցավալի ֆինանսական կորուստներ: Դրա պատճառով շատ անհանգստանալ չարժե. խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի: Բացի այդ, շուտով անսպասելի աղբյուրից գումար կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, հաջողությամբ կավարտեք այն գործը, որը բոլորին լրիվ անհույս էր թվում: Աստղերն այսօր ձեր կողմից կլինեն: Արժե օգտվել դրանից իսկապես կարևոր բան ստանձնելու, համարձակ ծրագիրն իրագործելու համար:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ահա երկրորդին խառնաշփոթից խուսափել չի ստացվի: Կարող են մանր-մունր ընտանեկան խնդիրներ առաջանալ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը. ստիպված եք լինելու որոշ գործեր մյուսների համար հետաձգել: Բայց լուրջ դժվարություններ չեն առաջանա, երեկոյան ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտվանից հնարավոր է անհանգստանաք դատարկ բաների պատճառով, բայց դա ձեզ չի խանգարի իրագործել ծրագրերը, անել այն, ինչ պետք է: Ինչքան շատ նոր առաջադրանքներ հայտնվեն, այնքան մեծ ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Նույնիսկ լուրջ խոչընդոտները ձեզ չեն ստիպի նահանջել, դուք անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հրաշալի կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, չեն մերժի ձեր օգնության խնդրանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: