Արքայադուստր Դիանայի մասին պատմող «Spencer» կենսագրական ֆիլմը, որում գլխավոր դերակատարն է Քրիստեն Ստյուարտը, 2021-ի ամենաքննարկվող պրեմիերաներից մեկն էր։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ֆիլմը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին, միևնույնն է` այն անտեսվել է BAFTA մրցանակի կողմից, որի նախագահն է արքայազն Ուիլյամը։
Քրիստեն Ստյուարտի երկրպագուները շատ բացասական են ընդունել այս լուրը։ Նրանց կարծիքով՝ դա հենց արքայազն Ուիլյամի պատճառով է, որը բացասական է վերաբերվում մոր մասին կենսագրական ֆիլմերին։
«Եթե նրան դուր չէր եկել Էմմա Քորրինը «The Crown» ֆիլմում, ապա ո՞վ է որոշել, որ նրան դուր կգար Քրիստեն Ստյուարտը», «Դա միանշանակ արվել է Ուիլյամի խնդրանքով։ Բայց մյուս կողմից, ես հիանալի հասկանում եմ, թե ինչու BAFTA-ն այդպես վարվեց»,- գրել են օգտատերերը Twitter-ում:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում կպայքարեն «Belfast», «Don’t Look Up», «Dune», «Licorice Pizza» և «The Power of the Dog» ֆիլմերը: