Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որը երկու երեխաների մայր է, պատմել է իր կենսակերպի մասին, կիսվել բարետես կազմվածքի և գեղեցկության գաղտնիքներով: Այս մասին գրում է Express-ը։
Մարքլը հայտնել է, որ կազմվածքն անմիջապես փոխվում է, եթե սկսում ես առողջ կենսակերպ վարել։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է գիտակցաբար մոտենալ և ուշադրություն դարձնել առողջությանը, միևնույն ժամանակ, չպետք է որևէ բան մոլեռանդորեն անել, ուղղակի պետք է հավասարակշռությունը պահպանել:
«Մենք բոլորս աներևակայելի զբաղված ենք և շատ բաներ ենք անում, բայց ինձանից միշտ մեկ ժամ է պահանջվում պարզապես հանգստանալու, անիմաստ հեռուստացույց դիտելու, շներիս հետ խաղալու և մեկ բաժակ գինի վայելելու համար… Ես ինձ թույլ եմ տալիս հանգստանալու շքեղությունը»,- ասել է դքսուհին:
Ավելի վաղ նրա նախկին մարզիչ Քրեյգ Մաքնեմին հայտարարել էր, որ «ֆիթնեսը միանշանակ առաջնահերթություն ունի Մեգանի համար, նա շատ կենտրոնացած է իր առողջության վրա»:
«Երբ նա մարզադահլիճ է գալիս, նրանից բողոքելու բան չկա։ Նա անմիջապես գործի է անցնում և դրանից իսկական հաճույք է ստանում», – ասել է մարզիչը։
Նա նաև հիշեցրել է, որ Մեգանը մոլի վազորդ է, մինչ դքսուհու հետ հանդիպելը նա ինքնուրույն աշխատել է վազքուղու վրա։