Կենդանակերպի ամենահավատարիմ և նվիրված նշանները

Խեցգետին

Խեցգետինները սիրահարվում են դժվարությամբ, բայց եթե դա տեղի է ունենում, ապա նրանց սերը շատ խորն է ու իրական:
Խեցգետինները  չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները, նրանք ռոմանտիկ չեն, սակայն դա նրանց չի խանգարում ամուր հարաբերություններ հաստատել:
Եթե Խեցգետինը սիրում է իր ընտրյալին, ապա համոզված եղեք, որ երբեք չի դավաճանի:
Խեցգետինը սիրում է կայունություն և հավասրակշռություն, այդ պատճառով նրա մոտ հազվադեպ է տեղի ունենում դավաճանություն և հարաբերությունների խզում:
Խեցգետիններին գերելը շատ դժվար է, որովհետև նրանք սիրահարվում են մարդկային որակներին՝ բարությանը, հոգատարությանը, նվիրվածությանը: Եթե դուք կարողանաք բավարարել նրա այս պահանջները, ապա նա ողջ կյանքում կփայփաի ձեզ և երբեք չի համարձակվի դավաճանել:

Ցուլ

Ցուլերը արտաքնապես փակ են, սակայն նրանց զգացմունքները շատ խորն են, նաև նրանք շատ համառ են. ցուլերն ամեն գնով կհասնեն իրենց նպատակին, իսկ դժվարությամբ ձեռք բերածը երբեք չեն կորցնի:
Սիրո մեջ Ցուլերը շատ քնքուշ են, կրքոտ,հուզական և ավելորդ հարցեր չեն տալիս: Եթե Ցուլը ամուսնանում է, նշանակում է ընտրությունը լիովին գիտակցված է և նա ակնկալում է հավատարմություն և փոխադարձ սեր: