Ռուս երգիչ Եգոր Կրիդը Instagram սոցիալական ցանցում հայտնել է, որ լքել է Ռուսաստանը։ Այժմ երաժիշտը դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռեզիդենտ։
Սոցցանցում 27-ամյա կատարողը հրապարակել է ԱՄԷ-ում բնակվելու թույլտվությամբ իր անձնագրի լուսանկարը։ Մեկ այլ նկարում Եգոր Կրիդը կեցվածք է ընդունումել արաբական ավանդական հագուստով։
«ԱՄԷ բնակիչ. P.S. Հիմա կարո՞ղ եմ շատ կին ունենալ»,- ասվում է լուսանկարների նկարագրություններում: Երաժշտի երկրպագուները շնորհավորել են նրան նոր կարգավիճակի կապակցությամբ, սակայն առիթը բաց չեն թողել աստղի հետ կատակելու՝ «սկզբի համար գոնե մեկին գտիր»։
ԱՄԷ-ում կեցության թույլտվությունը թույլ է տալիս մնալ երկրում մինչև երեք տարի: Հետագայում այս տեսակի վիզան կարող է երկարաձգվել։ Բնակության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է այնտեղ գնել առնվազն մեկ միլիոն դիրհամի (մոտ 272,000 դոլար) անշարժ գույք: Այս վիզան իրավունք չի տալիս աշխատելու։
Посмотреть эту публикацию в Instagram