Տեխասի համալսարանի դասախոսական անձնակազմը համալրվել է նոր աշխատակցով:
Հոլիվուդյան դերասան Մետյու Մակկոնահին համալսարանում դասավանդելու է ֆիլմարտադրության մեջ սցենարային վարպետություն:
Հենց այս համալսարանն էլ 1993 թվականին ավարտել է Մակկոնահին՝ երազելով մի օր վերադառնալ:
Տեխասի համալսարանի թատերական ֆակուլտետի դեկան Ջեյ Բերնհարդտը պատմել է դերասանի մասին՝ ասելով, որ Մետյուն ծայրահեղ պատասխանատու, հոգատար ու աշխատասեր անձնավորություն է և ջանք չի խնայի, որպեսզի իր ողջ հմտությունն ու վարպետությունը փոխանցի նոր սերնդին:
Մակկոնահին Տեխասի համալսարանում սեմինարներ է վարում դեռ 2015 թվականից:
Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ ամբողջովին ցանկանում է նվիրվել այդ բնագավառին ու կրթել նոր սերնդին:
Թե ինչպես կազդի Մակկոնահիի նոր մասնագիտությունը նրա դերասանական գործունեության վրա, կտեսնենք ամիսներ անց: