Ֆոտոթերապիա. գեղեցկանալու նոր մեթոդներ

«LED» թերապիան կարճ ժամանակում հայտնի դարձավ ողջ աշխարհին ու սկսեց մեծ պահանջարկ վայելել:
Սա ֆոտոթերապիայի նոր ձև է, որն օգնում է կարգավորել մաշկի և վարսերի առողջությունը:
Հիշեցնենք, որ ֆոտոթերապիան տարբեր գունային սպեկտորների ներգործությամբ բուժում է մարդուն: Գույները շատ մեծ նշանակություն ունեն, դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է որևէ խնդրի լուծման համար:
Գույներից ամենից ուժեղը կարմիրն է, որի շնորհիվ կարելի է պայքարել մաշկի ծերացման դեմ: Այն նաև հիասքանչ կարողանում է լավացնել մաշկի ռեգեներատիվ ֆունկցիան՝ կրկնակի անգամ արագացնելով նրա վերականգնվելու հատկությունը:
Կապույտ գույնը նախատեսված է ակնեի դեմ պայքարի համար: Այն հիասքանչ կարող է վերացնել բշտիկները, մաշկի բորբոքվածությունն ու գրգռվածությունը:
Կանաչ գույնը հանսգտացնում ու փափկեցնում է մաշկը: Այն կարող է իդեալականորեն բուժել զգայուն մաշկը:
Ֆոտոթերապիայի տևողությունը կարող է 10 րոպեից հասնել 40 րոպեի: Շաբաթական խորհուրդ է տրվում 1-2 անգամ:
Այն արգելված է քաղցկեղի և հղիության դեպքում