Աննա Դովլաթյանը լուսանկար է հրապարակել Կրիշտիանու Ռոնալդուի հետ

Երգչուհի Աննա Դովլաթյանն Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

«2008 թ.։ Երևի քչերը գիտեն, որ ես ֆուտբոլի մեծ երկրպագու էի, ո՞վ է հիշում 2008թ.-ի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։ Ընկերներիս մեջ շատ ֆուտբոլասերներ կա՞ն»,- հրապարակված կադրին կից գրել է Աննան։

Երգչուհու հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել հրապարակմանը կից՝ մի մասը անդրադառնալով ֆուտբոլային թեմային, մի մասն էլ ընդգծելով, որ Աննան տարիներ առաջ էլ գեղեցկուհի է եղել։