99 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը

Կյանքի 99–րդ տարում այսօր մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը, տեղեկացնում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` իր ֆեյսբուքյան էջում։

Դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 18 ։00-ին Արտաշատի մայրուղու եկեղեցու հարևանությամբ գտվող Սգո սրահում (Արարատ ռեստորանային համալիրի դիմաց)։

Քաջազուն Գյուրջյանը ծնվել է 1923թ–ի հունվարի 1–ին Արտաշատի Ոստան գյուղում։
1941թ-ից շուրջ 30 տարի նա շխատել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հետագայում տեղափոխվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, որտեղ աշխատել է 11 տարի:

1995թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Թատրոնում կերտել է ավելի քան 150 դեր: Խաղացած ներկայացումներից են Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), Հ.Պարոնյանի «Շողոքորթըն» (Թադե), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Արտաշ թագավոր), Ի.Կարաջալեի «Կորսված նամակ» (Կացավենի) և այլն:

1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ. ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: