Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանի որդի Վահանը դարձավ մեկ տարեկան 11 ամսական։ Փոքրիկին շնորհավորում են համացանցում՝ մաղթելով մայրիկի պես գեղեցիկ ու հայրիկի պես հումորով լինել։
Վահանի մայրիկը՝ Տատյանա Բրուխունովան, տեսանյութ է տեղադրել որդու ծննդյան օրվանից, որտեղ փոքրիկ Վահանը փչում է տորթիկի միակ մոմը։
««Ոնց է մեծացել», «Փոքրիկ հրեշտակ»»,- մեկնաբանում են տեսանյութի տակ Բրուխոնովայի հետևորդները։
Վահանին կոչել են Եվգենի Պետրոսյանի հոր պատվին։ Նա ծնվել է 2020-ի փետրվարի 11-ին։ Պետրոսյանը և Բրուխունովան մեդիայից թաքցնում էին կնոջ հղիությունը և երեխայի մի քանի ամսականը բոլորելուց հետո նոր նկարներ սկսեցին տեղադրել։
Посмотреть эту публикацию в Instagram