Էմինեմը, Սնուփ Դոգը և 50 Cent-ը ելույթ են ունեցել «Սուպերբոուլի» ժամանակ

Super Bowl-ի ընդմիջման ժամանակ անցկացվել է ավանդական երաժշտական ​​շոու:

Ամերիկացի ռեփերներ Էմինեմը, Սնուփ Դոգը, 50 Cent-ը, Dr. Dre-ն, Մերի Ջեյ Բլայջը և Քենդրիկ Լամարը ելույթ են ունեցել Ինգլվուդի արենայի բեմում։

Էմինեմը ելույթի համերգային հատվածն ավարտել է ծնկի իջնելով՝ դրանով իսկ կրկնելով ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Քեյպերնիկի ժեստը։ Ժեստը խորհրդանշում է ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանության բռնության դեմ բողոքի ակցիան: