Անաիս Սարդարյանը երկրորդ անգամ մայր է դարձել (լուսանկար, տեսանյութ)

Լույս աշխարհ է եկել դերասանուհի Անաիս Սարդարյանի դուստրը։ Այս մասին դերասանուհին հայտնել է Ինստագրամի իր էջի Stories բաժնում։

Անաիսը նորածին դստերը տվել է Լուսե անունը։

«10․02․2022։ Այսուհետ իմ ամենասիրած օրը աշխարհում»,- գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ Անաիսը նաև որդի ունի՝ Մոնթեն: Ամուսնուն դերասանուհին նախընտրում է չներկայացնել հանրությանը: