«Գնալով այս փոքր քաղաքում մեծ սեր գտնելը դառնում է դժվար…»․ Գևորգ Մկրտչյան

Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ սոցցանցերի իր էջերում նոր ֆոտոշարքով է կիսվել, որում նա Քրիստինա Հովհաննիսյանի հետ է։ Ըստ Գևորգի երկրպագուների՝ Քրիստինան երգչի նոր սիրելին է։

«Գնալով այս փոքր քաղաքում մեծ սեր գտնելը դառնում է դժվար…»,- լուսանկարները մեկնաբանել է դերասանը։

Ավելի վաղ Գևորգը մի քանի այլ կադրերով էր կիսվել Քրիստինայի հետ, որոնց տվել էր հետևյալ մեկնաբանությունը․ «Գլուխդ դիր ուսիս, սլանանք մեր լուսին»։

Ինքը՝ երգիչը շրջանառվող տեղեկությունները ոչ հերքում, ոչ էլ հաստատում է։

Հավելենք, որ Քրիստինան նկարահանվել է Գևորգի վերջին «Տուր ինձ տոմս» անունը կրող երգի տեսահոլովակում։