«Իր գործով ու տեսակով մեծ ոգեշնչման աղբյուր է մարդկանց համար»․ Սիրուշոն շնորհավորել է հոր տարեդարձը

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել հոր՝ դերասան Հրաչյա Հարությունյանի հետ և շնորհավորել վերջինիս տարեդարձը։

«Ծնունդդ շնորհավոր, պապ:
Որքան հաճելի է տեսնել, թե իր գործով ու տեսակով ինչ մեծ ոգեշնչման աղբյուր է մարդկանց համար, հատկապես երիտասարդ սերնդի ու առաջին հերթին ինձ համար»,- լուսանկարները մեկնաբանել է երգչուհին:

Հրաչյա Հարությունյանն այսօր դարձավ 61 տարեկան։