Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյին մի քանի ժամ պահել են ԱՄՆ-ի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում։
StarHit-ի հետ զրույցում երգիչը մանրամասնել է իրավիճակն ու նշել, որ կորցրել է իր ԱՄՆ քաղաքացիության անձնագիրը։
«Սահմանին 2 անձնագիրս էլ ցույց եմ տվել, ինքս եմ նույնականացման տերմինալին մոտեցրել դրանք։ Ավելի ուշ այդ անձնագիրն ընկել էր։ Մինչ բոլոր հանգամանքները պարզելը, օդանավակայանի աշխատակիցներն ինձ խնդրեցին անցնել առանձին տարածք։ Որոշ ժամանակ անց ինձ վերադարձին անձնագիրը։ Այն ընկել էր օդանավում` նստատեղերի արանքում»,- նշել է երգիչը։
Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ օդանավակայանում մնացել է 2 ժամ, բարեբախտաբար` ոչ ապարդյուն։
Ռուսոն հայտնել է, որ առանց անձնագրի կարող էր խնդիրներ ունենալ, քանի որ փետրվարի 15-ին ոտքի բարդ վիրահատությունից առաջ պետք է գնար հերթական ուլտրաձայնային հետազոտության, ինչից հետո կրկին վերադառնալու է տուն` Մոսկվա։
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսոն ազդրի վիրահատություն էր տարել. առողջական խնդիրները սկսվել էին դեռ այն ժամանակ, երբ նրա դեմ մահափորձ էին կատարել։
Նշենք, որ երգիչը նույն հարցով ԱՄՆ էր մեկնել նաև հունվարի սկզբին։