Բրիտանացի հայտնի մոդել Նաոմի Քեմփբելն առաջին անգամ ցույց է տվել իր փոքրիկ դստերը` նկարահանվելով «Vogue» ամսագրի համար։
Ամսագրին տված հարցազրույցում նա պատասխանել է երեխային որդեգրելու մասին լուրերին։
«Նա որդեգրված չէ, այլ իմ կենսաբանական զավակը»,- ասել է մոդելն ու շեշտել, որ մնացած մանրամասները կլինեն գրքում, որը շուտով կսկսի գրել։
Նաոմին հարցազրույցում ասել է նաև, որ գաղտնի է պահելու նաև դստեր անունը։
«Կարող եմ մեկ ձեռքի մատների վրա հաշվել այն մարդկանց թիվը, որոնք գիտեին իմ հղիության մասին, բայց նա ամենամեծ օրհնությունն է, որ ես երբևէ կարող էի պատկերացնել»,- խոստովանել է մոդելը։
Նա ընդգծել է` ամսագրի համար նկարահանումները դուր են եկել դստերը, նրան ամեն ինչ հետաքրքրել է, անընդհատ նայել է բոլորին ու փորձել է ճանաչել բոլորին և ամեն ինչ։
Նշենք, որ Նաոմին առաջին անգամ մայր է դարձել 51 տարեկանում, և այդ մասին նա հայտարարել է 2021 թվականի մայիսին։
Посмотреть эту публикацию в Instagram