Քանյեն ու Ֆոքսը բաժանվել են․ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը ուզում է վերադարձնել ընտանիքը

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ինչպես երևում է, բաժանվել է ընկերուհուց՝ ամերիկացի մոդել և դերասանուհի Ջուլյա Ֆոքսից։ Այդ մասին գրում է Dailymail-ը։

Ուեսթը մասնավորապես գրել է, որ ցանկանում է վերամիավորվել իր ընտանիքի հետ և շատ կուզեր, որ կինն իր կողքին նստած լիներ։

«Սուպերբոուլը ընտանիքներ է միավորում։ Բոլոր նրանք, ովքեր ամուսնացած են, թող կողակիցներին իրենց կողքին պահեք, որպեսզի նրանք տեսնեն, թե որքան ուժեղ եք իրենց սիրում և գնահատում։ Որովհետև կլինեն մարդիկ, որոնք կցանկանան քանդել ձեր ընտանիքը»,- գրել է Ուեսթը։

Նա գրառման մեջ նշել է Քիմ Քարդաշյանին`կոչ անելով հիշել, որ միշտ ինքն է եղել նրա կյանքի ամենամեծ «W»-ն։

Երևում է՝ ռեփերի արարքները բոլորովին դուր չեն եկել Ջուլյային։ Նա բաժանորդագրվել է Քարդաշյանի էջին և հավանել նրա մի շարք գրառումները։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Ուեսթի և Ֆոքսի զգացմունքները սառել են, զույգը դժվարությամբ է պահպանում հարաբերությունները։ Իսկ մի քանի օր առաջ Քանյեին նկատել են Քիմ Քարդաշյանին շատ նման մի կնոջ հետ։

Հիշեցնենք՝ Ուեսթի և Ֆոքսի հարաբերությունների մասին հայտնի դարձավ մոտ երկու ամիս առաջ։ Դերասանուհին անկեղծորեն պատմել էր ռեփերի հետ ժամադրության մասին, և թվում էր՝ ամեն ինչ շատ լուրջ է։ Նշենք, որ 7 տարի տևած ամուսնությունից հետո Քիմը դիմել է ապահարզան ստանալու համար, բայց նրանց ամուսնալուծության գործընթացը դեռ չի ավարտվել։