4 խորհուրդ՝ գարնանը դեմքի մաշկը ճիշտ խնամելու և իդեալական տեսք ունենալու համար

Գարնանն արթնանում է ոչ միայն բնությունն, այլև մեր մաշկը։ Ձմեռային ցուրտ եղանակից հետո դեմքի մաշկն ավելի խորը խնամք է պահանջում։

Tochka-ն գրում է, որ ձմեռվանից գարուն անցումային շրջանում մաշկը կարող է գրգռվել, կարող են ակնեներ ավելանալ, այն սկսի թեփոտել կամ ընդհակառակը՝ յուղոտվել։ Այս ամենից խուսափելու համար հետևեք այս պարզ խորհուրդներին ու ճիշտ խնամեք ձեր մաշկը։

1. Լվացվեք եռացրած ջրով կամ սառույցի բեկորներով։ Գարնանը չարժի լվացվել ծորակից հոսող ջրով, քանի որ այն կարող է վատ ազդեցություն ունենալ առանց այդ էլ տանջված մաշկի վրա։ Նախապատվությունը տվեք եռացրած ջրին, ինչպես նաև կարող եք լվացվել երիցուկի կամ այլ խոտաբույսերի թուրմերով։ Յուղոտ մաշկի համար կարող եք լվացվել սառույցի բեկորների ջրով։ Ջրի սառնությունը կնեղացնի անոթներն ու կվերացնի յուղոտությունը։

2. Ձեր սննդակարգի մեջ վիտամիններ ավելացրեք։ Օգտագործեք վիտամիններով հարուստ սնունդ՝ միրգ, բանջարեղեն և այլն։ Պարզապես ճիշտ սնվեք։

3. Մաքրեք դեմքի մաշկը։ Մի մոռացեք քնելուց առաջ մաքրել դեմքը հատուկ նյութերով։ Հրաժարվեք սպիրտային լոսիոններից, դրանք չորացնում են դեմքը։ Կատարյալ խնամքը հետևյալն է՝ մաքրեք դեմքը make-up-ը հանող կաթով, այնուհետև տոնիկ կամ թարմացնող այլ միջոց օգտագործեք և վերջում գիշերային կրեմ քսեք։

4. Օգտվեք միայն ստուգված կոսմետիկայից։ Նոր կոսմետիկան զգուշությամբ օգտագործեք ու նախապատվությունը տվեք այն մեկին, որն արդեն վաղուց եք օգտագործում։ Ինչպես նաև, գարնանն արևը շատ ուժեղ է դառնում, այդ պատճառով էլ գարնանային կոսմետիկան պետք է նաև արևապաշտպան լինի։