«Ավելի ամուր ա էն սերը, որտեղ երկու մարդիկ ունեն իրանց սեփական կյանքը»․ Արուս Տիգրանյանի ջերմ լուսանկարներն ամուսնու հետ

Լրագրող, հաղորդավարուհի և դերասանուհի Արուս Տիգրանյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարերով է կիսվել, որոնցում ամուսնու՝ Հարութի հետ։

«Համ էլ երեկ վալենթայն էր)
Կուզեի երկար բարակ գրել, թե մեր ամուր սիրո գրավականը որն է, բայց ալարում եմ: Մենակ մի բան ասեմ ու վսյո:
Ես նկատել եմ, որ շատ սխալ ա էն պատկերացումը, որ պետք ա երկու մարդ ձուլվեն, դառնան նույնը, մեկը ապրի միայն դիմացինի կյանքով, իրան զոհաբերի, որ համարվի, որ սիրում ա դիմացինին: Ավելի ամուր ա էն սերը, որտեղ երկու մարդիկ ունեն իրանց սեփական կյանքը, հետաքրքրությունները, կարծիքները, առաջնահերթությունը, ընկերները, աճելու ուղին ու պատկերացումները ու էդ կետից կարողանում են հիանալ, սիրել, հարգել, լրացնել ու ընդունել դիմացինին: Ինձ թվում ա` էդ հարաբերությունները շատ ավելի քիչ շանսեր ունեն ձանձրալի, կանխատեսելի ու անհետաքրքիր դառնալու»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Արուսը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Arusik Tigranyan (@arusiktigranyan)