Մադոննայի որդին չերլիդեր է դարձել (լուսանկարներ)

Երգչուհի Մադոննան Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել որդու՝ Դեյվիդ Բանդայի հետ։

63-ամյա աստղի որդեգրած որդին պրոֆեսիոնալ պարող է և նոր ելույթի ժամանակ դարձել է չերլիդեր՝ հագել է շապիկ և կիսաշրջազգեստ և հավաքել մազերը հարմարավետ սանրվածքի մեջ։ Մադոննայի խոսքով՝ ինքը նկարվել է 16-ամյա Դեյվիդի հետ ետնաբեմում։

Սեպտեմբերին, երբ Դեյվիդը նշում էր իր ծննդյան տարեդարձը, Մադոննան հիշել է, թե ինչպես է հանդիպել իր որդուն։ «Ես չեմ կարող հավատալ, որ դու այդքան մեծացել ես: Նկարիչ։ Մարզիկ։ Հստակ և խարիզմատիկ․․․»,- գրել է նա։

Հավելենք, որ Մադոննան ունի վեց երեխա՝ երկու հարազատ և չորս որդեգրված։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Madonna (@madonna)