Սարիկ Անդրեասյանի «Ресторан по понятиям» սերիալը կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ

Հայազգի պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանի «Ресторан по понятиям» սերիալը, որն արդեն շուրջ 1 ամիս է ցուցադրվում է «PREMIER» առցանց կինոթատրոնի եթերում, հաջորդ շաբաթվանից կսկսի հեռարձակվել «ТНТ» հեռուստաալիքով։

Տեղեկությունը հայտնում է «ТНТ»-ի մամուլի ծառայությունը։

Սերիալը «PREMIER»–ի ամենահանրաճանաչ նախագծերի վարկանշային աղյուսակի առաջին տեղում է և համարվում է այս ձմռան կատակերգական հիթերից մեկը։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հեռուստապրեմիերան կկայանա փետրվարի 21-ին, ժամը 22։00-ին։

«Ресторан по понятиям» սերիալում գլխավոր դերերը կատարել են Վլադիմիր Վդովիչենկովը, Դմիտրի Դյուժևը, Վլադիմիր Սիչյովը և Իվան Կոկորինը։

Սերիալը քրեական կատակերգություն է գող-ռեստորանատերերի մասին։

Ըստ տասը սերիայից բաղկացած նախագծի սյուժեի՝ երեք հանցագործ տղամարդիկ միասին դուրս են գալիս բանտից և ծրագրում են միասին կատարել իրենց վերջին խոշոր կողոպուտը, ինչի համար վարձում են բանկի կողքին գտնվող ռեստորանը։ Սակայն բանտային ճաշացանկով և անձնակազմի բռի վերաբերմունքով ռեստորանը շատ հանրաճանաչ է դառնում այցելուների շրջանում, և հերոսները ստիպված են լինում մտածել՝ արդյոք հարկավո՞ր է հանցագործության դիմել։

Սերիալի սցենարը գրել է Հայկ Ասատրյանը, ով հայտնի է «Անիծված չինովնիկ» ֆիլմով։ Նախագծի ռեժիսորն է Դավիթ Դադունաշվիլին, իսկ պրոդյուսերներն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյաններն ու Արտյոմ Սուջյանը։