«Դե, արի ու մի գժվի». Անաիս Սարդարյանը ջերմ տեսանյութ է հրապարակել որդու և նորածին դստեր մասնակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Անաիս Սարդարյանն օրերս լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային։ Դերասանուհին դուստր է ունեցել, որին տվել է Լուսե անունը։

Անաիսն Ինստագրամի իր էջում ջերմ տեսանյութ է հրապարակել որդու՝ Մոնթե և փոքրիկ դստեր մասնակցությամբ։

«Մոնթե, Լուսե։ Աստված իմ, էս ինչքան ես դու մեզ սիրում։ Էս ինչքան բարի ես դու։ Էս ինչքան օրհնված եմ ես։ Տեր ջան, երբեք չեմ ուրանա էս քո օրհնանքները, դու տվել ես ինձ ամենաթանկը աշխարհում` իմ ձագերին։ Անաիս, դե՛ արի ու մի գժվի»,- տեսանյութը մեկնաբանել է դերասանուհին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anais Sardaryan (@anaissardaryan)