Մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու. Արոնյանի ընտրյալը նոր լուսանկար է հրապարակել

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել Լևոնի հետ և հուզիչ գրառում արել։

Նա նշել է, որ սուրբ Վալենտինի օրը ժամանակ չունեին լուսանկար հրապարակելու, քանի որ Արոնյանը մրցաշարի էր մասնակցում։

«Այնուամենայնիվ, մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու և սիրվելու: Այսօր Լևոնն ավարտեց մրցաշարը՝ գրավելով երկրորդ տեղը։ Ես սիրում եմ քեզ, Լևոն, և շատ հպարտ եմ քեզնով։ Ես հավերժ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ»,- գրել է Անիտան։

Նա նաև շնորհավորել է իր ընկերներին` Սիրահարների միջազգային տոնի կապակցությամբ և շեշտել, որ կյանքում ամենամեծ բանը, որը անհրաժեշտ է սովորել, սիրելն ու սիրվելն է։

Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերից ամերիկյան դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» սերիայի առաջին մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։