Գուրգեն Դաբաղյանի կինը Շրի Լանկայից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը` Իննան, Շրի Լանկայի իրենց հանգստից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։

Ինստագրամի իր էջի stories բաժնում հրապարակված տեսանյութում Իննան դստեր` Շուշաննայի հետ կանգնած է լողավազանի մոտ։

Լուսանկարներից մեկում էլ փոքրիկը միայնակ է, հագին` կարմիր լողազգեստ ու համապատասխան գլխարկ։ «Իմ ծաղիկ»,- գրել է Իննան։

Ծովափնյա հանգստի լուսանկարներին կից հետևորդները բազմաթիվ գեղեցիկ խոսքեր են հղել երգչի կնոջն ու ընտանիքին. «Գեղեցկուհի», «Հիասքանչ հայուհի», «Հաճելի հանգիստ եմ ցանկանում» և այլն։

Գուրգեն Դաբաղյանն ու ռուսաստանաբնակ Իննան ամուսնացել են 2019 թվականին։ Շուշանը նրանց առաջնեկն է, ծնվել է 2020 թվականի հուլիսի 15-ին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Իննա🇦🇲🇷🇺 (@inna_dabaghyan)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Իննա🇦🇲🇷🇺 (@inna_dabaghyan)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Իննա🇦🇲🇷🇺 (@inna_dabaghyan)