Who What Wear պորտալի խմբագիրներն անվանել են կոշիկի այն մոդելը, որը լայն տարածում կստանա 2022 թվականին։ Դրանք սև կաշվե լոֆերներ են՝ հաստ ներբաններով: Հրատարակության տվյալներով՝ դրանք հայտնիների և նորաձևության բլոգերների շրջանում մեծ պահանջարկ են ձեռք բերել Prada նորաձևության տան շնորհիվ, որը կոշիկի այս մոդելը թողարկել է 2020 թվականին։ Դրանից հետո Proenza Schouler ապրանքանիշի տեսականու մեջ հայտնվեցին նմանատիպ լոֆերներ, իսկ կոշիկ արտադրող հայտնի Dr. Martens-ը Comme des Garçons-ի հետ համատեղ մշակել է լոֆերի նոր մոդել:
Ոճաբանները խորհուրդ են տալիս կրել լոֆերներ վառ պրինտով միդի կիսաշրջազգեստով և տրիկոտաժե սվիտերով կամ կարդիգանով։ Ըստ մասնագետների՝ ամենահաջող համադրություններից է այս կոշիկները ծալքավոր մինի կիսաշրջազգեստի և բարձր գուլպաների հետ՝ սպիտակ, սև կամ ժանյակավոր։ Բացի այդ, ոճաբանները խորհուրդ են տալիս լոֆեր կրել ջինսերի և շալվարների հետ։
Փետրվարի սկզբին Who What Wear պորտալի նորաձեւության խմբագիրները նշել են 2000-ականների ոճի ամենաարդի միտումները։ Դրանցից ոճաբաններն առանձնացրել են կոմբինեզոնները, կիսաշրջազգեստներն ու տոպերը՝ փողկապներով ու ժանյակներով, փետուրներով երեկոյան զգեստները, ինչպես նաև լայն տաբատներն ու լայն պիջակները։